Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը ներկայացրել է հունվարի 19-ին Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների վարորդների եւ նրանց ուղեկցող Ազգային հետախուզության ծառայության (MIT) աշխատակիցների ձերբակալության տեսագրությունը։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են Սիրիայում հազարավոր անմեղ մարդկանց կոտորածներին մասնակցող  Թուրքիայի MIT-ի աշխատակիցները փորձում դիմադրել եւ հայհոյում են իրենց ձերբակալող զինվորականներին։

Էրդողանի հրահանգով իրականացվող զենքի փոխադրումը խանգարած զինվորականներն ու զենքերով բեռնատարը կալանելու հրահանգ տված դատախազներն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցվել։