Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» ( HDP) կուսակցության հանրահավաքից առաջ թուրք ֆաշիստ-ազգայնամոլները հարձակվել են HDP-ի նախընտրական հանրահավաքի խաղաղ մասնակիցների վրա։
Թուրքական IMCTV կայքի փոխանցմամբ՝ Էրզրումում HDP-ի նախընտրական հանրահավաքից առաջ թուրք ազգայնամոլները խմբերով շարժվել են հանրահավաքի մասնակցող քրդերի ուղղությամբ եւ բռնություն կիրառել։
Հանրահավաքի անվտանգությունն ապահովող ոստիկանները փորձել են կանխել բախումը, սակայն ազգայնամոլները շարունակել են քարկոծել հանրահավաքի մասնակիցներին։
Դեպքերի ողբերգական զարգացումը բացառելու համար հանրահավաքի վայր են մեկնել մեծ թվով ժանդարմերիայի զինվորականները։











