Մայիսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մի գործարար հայտնել է, թե ոմն Վաչիկի է վաճառել 3 մլն 60 հազար դրամ արժողությամբ 12 օդորակիչ, հետո նույն օրը վաճառել էր եւս 10 օդորակիչ՝ 4,7 մլն դրամ արժողությամբ։

Ոստիկանները պարզել են հեռախոսով գործարքները կնքած անձի ինքնությունը, ապա գտել են 10 օդորակիչներով բեռնատարը։

Բերման է ենթարկվել Նոր Խարբերդի բնակիչ Անուշ Ղարախանյանը, որը ոմն Վաչիկի մայրն էր։ Իսկ ոմն Վաչիկը Արտաշատում գրանցված, 1984թ. Վարդան Մաթեւոսյանն էր, որը պատիժն էր կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2012թ. յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Իսկ այժմ  կրող կալանավորը հեռախոսով ներկայացել էր որպես ընկերության տնօրեն եւ խոշոր գործարքներ կնքել։

Օդորակիչների մի մասը հասցրել էին իրացնել, մյուս մասը առգրավվել է, հարուցվել է քրգործ։

Մանրամասները ոստիկանության տեսանյութում