Գյումրիում հունիսի 23–ի վաղ առավոտյան Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները բերման ենթարկված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող բոլոր ակտիվիստներին ազատ են արձակվել: NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ երիրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել նաեւ նստացույց անող Կարեն Պետրոսյանը, ում նկատմամբ քրեկան գործ էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով:
Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Կումայրիի ոստիկանության բաժնի պետ Ամիրխանյանին, Արթուր Հակոբյանին հրավիրում է եկեղեցի միասին աղոթեու:
«Թող գան մեզ հետ մի գիշեր եկեղեցում ծոմ պահենք, աղոթենք, մեղքերին թողություն տանք»,-ասաց նա:
Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք շարունակելու են պայքարել:
«Ոստիկանների 60 տոկոսը քաղաքացիական հագուստով էին: Մենք խաղաղ հանգիստ նստած էինք թատրոնի նստարաններին, եկան ու բռնի ուժով մեզ բերեցին բաժին, բան չէին ասում, միայն հայհոյում էին, վիդեոներն էլ կան: Իմ հագուստ վերցրել են ոստիկանության բաժնում, ինձ տվեցին էս մայկեն, բայց ես չեմ հագել: Բայց մենք նորից կհավաքվենք, նոր ուժով, նոր դուխով»,-ասաց նա՝ նշելով, որ իրենց բռնության չեն ենթարկել բաժնում, միայն բարձր են խոսել իրենց հետ:
Նշենք, որ բերման ենթարկվածներին այցելության էր գնացել պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)












