Պարզվում է՝ գոլֆի սիրահարները պատրաստ են բառացիորեն ամեն ինչի, որպեսզի ավարտին հասցնեն մրցաշարը:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում տղամարդը փորձում է գոլֆի գնդակը խլել կոկորդիլոսից: Կարճ հոլովակը 4 օրվա ընթացքում ավելի քան 600 հազար մարդ է դիտել:

Ըստ RG-ի, գոլֆի գնդակը հայտնվել է հսկայական կոկորդիլոսի մոտ: Սակայն նոր գնդակ վերցնելու փոխարեն, մարզիկը փորձում է այն խլել կենդանու երախից: