Հունիսի 23-ին մի քաղաքցի Մալաթիայի բաժնում հայտարարություն էր տվել, թե մեքենա է կանգնեցրել Էջմիածին գնալու համար։

Մեքենայում երկու մարդ են եղել, որոնք ապտակել են, ձեռքից վերցրել հեռախոսը, ապա Արգավանդի տարածքում իջեցրել տուժածին։

Ոստիկանները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 1991թ. ծնված Հովհաննես Խալաթյանին։

Բջջայինն առգրավված է, քննությունը շարունակվում է։