Էրեբունի վարչական շրջանում գործող կտորի խանութներից մեկում հափշտակել են Երեւանի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար եւ սուպերմարկետի պլաստիկ բոնուսային քարտ` պատճառելով  գույքային վնաս:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել է կտորի խանութի վաճառքի սրահի տեսանկարահանող սարքերի  տեսագրությունները։

Զննությամբ պարզվել է, որ տուժողը, գնում կատարելով, դրամապանակը թողել է դրամարկղի մոտ, որը վերցրել է մեկ ուրիշ գնորդ։

Ովքեր ճանաչում են  տեսագրությունում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին: