Թայվանի այգիներից մեկում պայթյունի հետեւանքով ավելի քան 200 մարդ է վիրավորվել։ Շատերի մոտ մինչեւ 40 տոկոս այրվածքներ կան։
Բռնկումն ու պայթյունը եղել են Սինբեյ քաղաքի այգում։ 167 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 75-ը լուրջ վնասվածքներ են սատցել, հաղորդումէ «ՌԻԱ Նովոստին»։
Դեպքը եղել է այն վայրում, որտեղ ընթանում էր Color Play Asia ներկերի փառատոնը։ Ականատեսների վկայությամբ, ինչ-որ փոշու մեծ քանակություն օդ է նետվել, ապա պայթյունէ եղել։ Պայթյունի պատճառները դեռ չեն պարզվել, իշխանությունները հետաքննություն են իրականացնում։











