Համացանցում տեսանյութ է հայտնել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երգում Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում զոհվածների հոգեհանգստյան արարողությանը։

Օբաման մասնակցել է արարողությանը, որը կայացել է մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու կանոններով։

Արարողության վերջում ԱՄՆ նախագահը կրոնական երգից մի հատված է երգել։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին 21-ամյա Դիլան Ռուֆը ռասայական ատելության ոհղի վրա 9 մարդու էր սպանել։