ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի քննակման ժամանակ կոչ արեց ընդդիմադիրներին ազատվել կասկածամտությունից: Ըստ նրա՝ օրինաչափ ու բնական է, որ վարկը դոլարով է տրամադրվում:
«Էս կասկածամտությունը վերջիվերջո պետք է վերացնել, տեսնենք, թե ինչ ենք տալիս, ինչ ենք առնում, ըսենց ամպագոռգոռ խոսում ենք: Խոսեցինք տոկոսների մասին, ի՞նչ է ասում, մարդն ասում է՝ ես ձեզ փողը տալիս եմ, արեք, իմ գործարանից էդ զենքը միանգամից էն գնով տարեք, որով իմ բանակին եմ տալիս: Վա՞տ ա ասում, վա՞տ բան ենք անում: Տոկոսները՝ ասում ա, եթե հանկարծ դու ուշացրեցիր, առաջին 3 տարվանից հետո, երբ որ կվճարես, էդ քո ուշացրած օրվա 3% փոխարեն ես կհաշվարկեմ 10 օրից հետո 4.5 % ընդամենը: Ընդամենը գումարած-հանած, եթե հանկարծ, Աստված չանի, դու էդ փողը ինձ չես տալու, ուշացրեցիր էդ փողը տալու ժամանակահատվածը 3 տարուց հետո, դրա վրա կավելացնեմ ընդամենը կավելացնեմ 4.5 %: Եթե հանկարծ դրանից հետո էլ չես տա, վա՛յ, էսինչ վատ բան ա ասում, դրա տրամադրումը կդադարեցնեմ և 6 ամիս հետո կասեմ, որ էս ամբողջ պարտքը պետք ա վերադարձնես: Ռուբլու փոխարժեքը մեկ դոլարի դիմաց իջել էր 30, բարձրացել 60, ու եթե 30 լինի, այս վարկի 200 մլն դոլարը կդառնա 400 մլն: Անհնար է, որ զենքի ձեռքբերման համար տրամադրվող գումարը հատկացվի ՀԷՑ-ին փոխհատուցելու համար»,- ասաց Վարդան Այվազյանը:











