Ստորջրյա գործող հրաբխի խառնարանում ամերիկացի գիտնականները 2 տարբեր տեսակի շնաձուկ են հայտնաբերել եւ նկարահանել նրանց: Ձկներն իրենց շատ լավ էին զգում՝ չնայած բարձր ջերմաստիճանին եւ բարձր թթվային միջավայրին: Այս բացահայտման մասին գրում է Daily Mail-ը:
Խաղաղ օվկիանոսի հատակին գտնվող Կավաչի հրաբխի խառնարանի մեջ շատ դժվար է տեսախցիկ իջեցնել: Այդ պատճառով խցիկը հնարավոր է եղել պահել մեկ ժամ: 45 մ խորության վրա նկարահանումների ժամանակ գիտնականները նկատել են շնաձկներին, գրում է Lenta-ն:











