YouTube-ում հայտնված տեսահոլովակը, որտեղ ֆրանսիական բռնցքամարտիկ ցեղատեսակի շունը մատնում է իր բուլդոգ ընկերոջը, մեկ շաբաթում ավելի քան 4 մլն դիտում է հավաքել։

Տանտիրուհու բացակայությամբ 2 շները որոշել էին զվարճանալ եւ մի քանի գլան զուգարանի թուղթ էին պատառոտել։ Երբ տիրուհին վերադառնալով սկսում է հարցնել, թե ով է անկարգության հեղինակը, բուլդոգը կախում է գլուխը, իսկ ֆրանսիական բռնցքամարտիկը թաթով ցույց է տալիս ընկերոջ կողմը։