Քալիֆորնիայի ափերին մի քանի օր առաջ տեսախցիկները անհավանական պահ են ֆիքսել։ Youtube-ում հայտնված հոլովակի համաձայն՝ Մարկ Ժիրարդո անունով օգտատերը Նյուփորթ Բիչի մոտակայքում անօդաչու սարքով սապատավոր կետեր էր նկարահանում, երբ նրանցից մեկը ջրի մակերեւույթ է բարձրացել եւ շատրվան դուրս փչել։ Իսկ նկարահանողի դիրքից թվում է, թե կետը ծիածան է փչում։