Ավստրալիայի ափերին գիտնականները նախկինում անհայտ ստորջրյա հրաբուխների շղթա են հայտնաբերել: Այս մասին գրում է The Independent-ը:

Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Իեն Սաթերսի խոսքով, այն պատահաբար է բացահայտվել: Սիդնեյից 250 կմ հեռավորությամբ գիտնականներն օվկիանոսում խորը ստորջրյա կյանքն էին հետազոտում, արդյունքում շուրջ 5 կմ խորությամբ չորս հրաբուխ են հայտնաբերել: Տեղական լրատվամիջոցները դրանք արդեն կոչել են «դժոխքի դարպասներ»:

Ըստ RG-ի, հրաբուխները հնարավոր է եղել հայտնաբերել նորագույն հիդրոտեղորոշիչ սարքի շնորհիվ, որոնցով միայն անցյալ տարի են հանգեցրել համալսարանի հետազոտական նավը: Ի տարբերություն նախորդ սարքավորումների, այն կարող է ցանկացած խորության վրա օվկիանոսի հատակի եռաչափ մոդելավորում կատարել: