Ոստիկանությունը հուլիսի 11-ի երեկոյան հայտնաբերել եւ բերման է ենթարկել ծաղկամաններով կանեփի թփեր տեղափոխած Երևանի 55-ամյա բնակչի։
Ոստիկանությունից հայտնում են, որ Գրիգոր Խաչատրյանը բերման է ենթարկվել Արցախի փողոցից, ուր իրավապահները գնացել էին նույն օրը կեսօրին Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված տեղեկության հետքերով։
Գրիգոր Խաչատրյանը խոստովանել է, որ անձամբ է ցանել և աճեցրել կանեփի տասը թփերը և իր ծանոթի մեքենայով դրանք տեղափոխել վերջինիս տան մոտ գտնվող ավտոկայանատեղի:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության:











