Ոստիկանությունը փնտրում է հուլիսի 11-ին 2 բնակարաններից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդուն:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի բաժնում մեկ օրում գողության 2 նմանատիպ դեպքի մասին տեղեկություն է ստացվել, և երկու դեպքերում էլ գողը գործել է նույն ձեռագրով. բնակարան է մտել առանց խոչնդոտի՝ բաց դռնով:
Վերելակներում տեղադրված տեսախցիկների ուսումնասիրության արդյունքում քրեական հետախույզներին հաջողվել է հայտնաբերել կասկածյալին, սակայն նրան դեռ չեն գտել։
Ոստիկանությունը խնդրում է տեսանյութում պատկերված անձին ճանաչելու կամ նրա մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Ոստիկանությունը նաև երաշխավորում է տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը:











