Հուլիսի 11-ից անհետ կորած Մեծամորի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ 35-ամյա Անահիտ Աշոտի Գալստյանը դեռ չի գտնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Մեզ փոխանցեցին, որ 35-ամյա կինը ամուսնացած չէր, ապրում էր ծնողների հետ: Առայժմ չի հաջողվում կնոջը գտնել, այս օրերին նրան տեսնողներ չեն եղել:

Ոստիկանությունը խնդրում է Անահիտ Գալստյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին դիմել Ոստիկանությունը Մեծամորի կամ մոտակա բաժին կամ զանգահարել (010 59 06 46) եւ (0237) 3 23 23 հեռախոսահամարներով: