Մինչ նաիրիտցիները Կառավարության առջեւ բողոքի ակցիա էին անում, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր՝ հուլիսի 16-ին, բառացիորեն վազելով մտավ շենք՝ խույս տալով լրագրողներից:

Մոտ 1 ժամ Կառավարության շենքի ներսում մնալուց հետո Սամվել Ալեքսանյանը դուրս եկավ:

Լրագրողները հաջողացրին շրջապատել նրան՝ հետաքրքրվելով, թե ինչու էր եկել Կառավարություն:

«Կարեւո՞ր ա»,-հարցրեց Ալեքսանյանը: 

Լրագորղները կատակեցին՝ «Կարո՞ղ է՝ Ձեզ պաշտոն էին առաջարկում», «Նաիրիտի համա՞ր եք եկել», «Կարո՞ղ է՝ Դուք եք Արդարադատության նոր նախարարը»:

Ալեքսանյանը լրագրողների հարցերին չպատասխանեց եւ իր «ֆիրմային» ժպիտը դեմքին նստեց մեքենան եւ հեռացավ: