Մեկ շաբաթում ավելի քան 3 մլն դիտում է ունեցել տեսանյութը, որի հերոսը քիչ է մնացել մահանա՝ որոշելով օգտվել սարսափելի ակտրակցիոնից։

«Կատապուլտա» անվանումը կրող ատրակցիոնի հետ տեղի ունեցածը տեսանկարահանվել է։ Ատրակցիոնի էությունն այն է, որ երկու մարդու համար նախատեսված խցիկը հսկայական արագությամբ բարձրանում է օդ, ապա կտրուկ իջնում ու պարաններով կախվում օդում գետնից մեկ մետր բարձրության վրա, հաղորդում է RG-ն։

Տեսանյութն սկսվում է այն պահից, երբ դեռահասին եւ նրա մորը այգու աշխատակիցները կապում են անվտանգության գոտիները։ Երբ պարաններ առավելագույնս ձգված են եղել, որպեսզի խցիկը «կրակի» վերեւ, պարաններից մեկը կտրվել է եւ հսկայական ուժով հարվածել գետնին։ Եթե այդ իրավիճակը տեղի ունենար օդում, ողբերգությունից դժվար թե հնարավոր լիներ խուսափել։ Սակայն մոր եւ որդու բախտը բերել է, նրանք լրիվ անվնաս են մնացել։