Երեւանի բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Շահինյանը հուլիսի 3-ին բերման է ենթարկվել 3 կանանցից ոսկյա շղթաներ հափշտակելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ ավելացնելով, որ Շահինյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում խոստովանել է, որ կողոպուտն ինքն է կատարել:

Ռոբերտ Շահինյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է տարբեր կողոպուտներ եւ գողություններ կատարելու համար:

Այս անգամ եւս կողոպուտի հմուտ մասնագետը գործել էր իրեն հատուկ ձեռագրով՝ 3 դեպքում էլ մոտեցել է հետեւից, քաշել-պոկել շղթան  եւ փախել հակառակ ուղղությամբ: 

Տուժողների բացատրությունների համաձայն՝ Ռուբեն Շահինյանը կողոպուտները կատարել էր Ռուբինյանց փողոցի այն հատվածներում, որտեղ աստիճանավանդակներ կան:  Աստիճաններով բարձրանալուց հետ նա անհետացել է նրանց տեսադաշտից՝ իրեն ապահովագրելով հնարավոր հետապնդումից:

Կողոպուտերի փաստով Ռոբերտ Շահինյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 176-րդ հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկվում են միջոցառումներ վաճառված ոսկյա շղթաները հայտնաբերելու եւ տերերին վերադարձնելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: