Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում 55-ամյա Կորյուն Մելոյան դանակահարել է իր վաղեմի ծանոթին՝ պատճառելով ձախ թիակի չթափանցող վնասվածք: Այս մասին ոստիկանության Արթիկի բաժնում խոստովանել է Մելոյանը:
Տուժողի եւ կասկածյալի պատմելով՝ դեպքի օրը պատահական հանդիպել էին տուժողի դստեր տան մոտ, ինչ-որ հին պատմություններ էին հիշել, հետո վիճել ու ծեծել իրար:
«Էկավ, թե իմ տունը ո՞նց ես մտել, դանակը հանեց, առաջ եկա, ինքը չջոկեց, որ խփեց, բռնեցի ձեռը, մտավ պռոշս, հետո դժվարությամբ դանակը վերցրի, ասեցին արնաքամ ես լինում, ես չէի ջոկել՝ հետեւից հարված կա»,- պատմել է տուժողը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:











