Ford կոնցեռնի հետազոտությունների եւ նորարարությունների եվրոպական կենտրոնը գլխավոր լուսարձակների ավտոմատ համակարգ է մշակել, որն ունակ է մթության մեջ լուսավորել հետիոտնին, հեծանվորդին կամ խոշոր կենդանիներին:
Ըստ N+1-ի, նոր մշակումն իրենից ներկայացնում է լուսադիոդային լուսարձակ, որը փոխարինելու է սովորական հակամշուշային լուսարձակներին: Նոր համակարգը կարող է ճանաչել հետիոտնին կամ ճանապարհին հայտնված խոշոր կենդանուն եւ լուսարձակներն այնպես շրջել, որպեսզի նրանք լուսավորվեն:
Newsru-ի, փոխանցմամբ, ներկայում Ford-ում լրամշակում են համակարգը: Առայժմ հայտնի չէ, թե այն երբ կհայտնվի սերիական արտադրության ավտոմեքենաներում: Սակայն, ընկերության տվյալներով, դա տեղի կունենա շատ մոտ ապագայում:











