Ոստիկանությունը մի քանի ժամվա ընթացքում բացահայտել է հուլիսի 9-ին Արաբկիր վարչական շրջանի տներից մեկում կատարված գողությունը:

Հուլիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Արաբկիր 35 հասցեի տներից մեկում գողություն էր կատարվել: Անհայտ անձը գողացել էր 110 հազար դրամ, 50 եվրո, 20 հազար ռուբլի եւ փաստաթղթեր:

Ժամեր անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հիշյալ գողությունը կատարել է 35-ամյա Արմեն Բաղդասարյանը: Վերջինիս հայտնաբերել են Դավիթ Բեկի փողոցում եւ բերման ենթարկել ոստիկանություն:

Արմեն Բաղդասարյանը տվել է խոստովանական ցուցմունք:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: