ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դեռ չի ծանոթացել Սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այս մասին լրագրողներին ասաց Սամվել Ալեքսանյանը, որն այսօր`հուլիսի 22-ին, Նոր Հաճնում մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:

«Ես ծանոթանամ, կհայտնեմ ձեզ: Ես հլը չեմ կարդացել, որ կարդամ, ձեր հարցերին կպատասխանեմ»,- նոր Սահմանադրության նախագծի մասին լրագրողների հարցերին պատասխանեց Սամվել Ալեքսանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նոր Սահմանադրության նախագծով պատգամավորները պետք է լավ իմանան հայոց լեզուն եւ հարցին, թե արդյոք ինքը լավ գիտի, թե բավարար հայոց լեզուն, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչինչ»: