Ավստրալական էմուն սեռական ոտնձգություն է կատարել ԱՄՆ-ից երիտասարդ զբոսաշրջիկի հանդեպ: Նրա ընկերները նկարահանել են թռչնի սիրախաղը եւ տեղադրել համացանցում: Այս մասին գրում է Metro-ն:
Չնայած հոլովակը YouTube-ում հրապարակվել է դեռեւս 2015 թվականի մարտին, այն սկսել է տարածում գտնել միայն օրերս եւ արդեն շուրջ 70 հազար դիտում ունի:
Ըստ Lenta-ի, տեսանյութում երեւում է, թե ինչպես է էմուն հետաքրքրված պտտվում ամերիկացու շուրջը՝ ժամանակ առ ժամանակ դոփելով գետնին եւ շարժելով գլուխը: Զբոսաշրջիկը հետ է գնում, իսկ թռչունը հետեւում է նրան: Վերջապես, դիմադրության հանդիպելով, թռչունը մի քանի անգամ կտցահարում է երիտասարդի կոշիկն ու հանգիստ թողնում նրան:











