Այնթափի բնակիչ Հայրիկ Վարդանյանի մոտ  հուլիսի 18-ին կանեփանման զանգված է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Ստանալով համապատասխան ահազանգը ոստիկանները մեկնել են գազալցակայանի մոտակայք: Տղամարդը, տեսնելով իրեն հետապնդող ոստիկաններին, նետել է թմրանյութը եւ դիմել փախուստի: Սակայն իրավապահներին հաջողվել է նրան հայտնաբերել: Առգրավվան ուղարկվել է փորձաքննության:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.