Ֆրանսիական Mecanroc ընկերությունը մեկտեղանի բաց էլեկտրամոբիլ է ստեղծել, որն անգերազանցելի անցանելիություն ունի: Չորս էլեկտրական շարժիչների շնորհիվ Swincar Spider-ն իսկական սարդի նման մագլցում է ցանկացած խոչընդոտի վրա:

Swincar-ի յուրաքանչյուր անիվ շարժվում է 1 կամ 1.5 կՎտ (1.4-2 ձիաուժ) հզորությամբ էլեկտրական շարժիչի օգնությամբ:

Ըստ Newsru-ի, Swincar-ը եւս մեկ օգտակար հատկություն ունի. շրջադարձերին այն մոտոցիկլի նման թեքվում է՝ միաժամանակ պահպանելով կայունությունը:

Արտադրողը դեռեւս չի հրապարակել Swincar Spider-ի գինը, բայց հետաքրքրված հաճախորդներին արդեն առաջարկում է հայտեր թողնել: