Ամերիկյան Այդահո նահանգում դատաազությունն ավարտել է կասկածյալի ուղղությամբ ոստիկանների կրակահերթի փաստով հետաքննությունը: Ըստ East Idaho News-ի, պարզվել է, որ տուժած տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել հիմար կատակի պատճառով. նա կտրուկ առաջ է պարզել ձեռքերը, որտեղ զենքի փոխարեն բջջային հեռախոս է եղել, իսկ ոստիկաններն անմիջապես կրակ են բացել:

Բոնեվիլի շրջանային դատախազ Դենիել Քլարքը եզրակացրել է, որ ոստիկանները գործել են օրենքի շրջանակում եւ մեղավոր չեն կատարվածի համար:

Newsru-ի փոխանցմամբ, քրեական գործի նյութերից հետեւում է, որ հունիսի 29-ին քաղաքային ոստիկանները Tiger Exxon լցակայանի մոտ կանգնեցրել են Այդահո Ֆոլսի բնակիչ Ռիքի Մոսլիին: Մինչ այդ, ոստիկանությունը Մոսլիի հղի կնոջից բողոքներ էր ստացել ամուսնու ագրեսիվ պահվածքի մասին:

Իրավապահների պահանջով Մոսլին դուրս է եկել մեքենայից եւ սկսել զրուցել՝ ձեռքերը մեջքի հետեւում պահած: Այդ դիրքը նյարդայնացրել է ոստիկաններին: Նրանք մի քանի անգամ պահանջել են, որպեսզի Մոսլին ձեռքերը վեր պարզի, սակայն վերջինը բացասաբար շարժել է գլուխը: