Ճապոնացի գիտնականները, մտավախություն ունենալով, որ երեխաները կարող են վնասել առեւտրային կենտրոններում ցուցադրված ռոբոտներին, մտածել են վերջիններիս անվտանգության ապահովման մասին:

Նրանց մտահոգությունը տեղին է, որովհետեւ մասնագետների ձեռքի տակ են հայտնվել տեսագրություններ, որտեղ երեւում է, որ մի շարք առեւտրային կենտրոններում երեխաները հարձակվել են Robovie 2 էլեկտրոնային խորհրդականի վրա: Վերջին նման տեսագրությունն էլ հենց լցրել է համբերության բաժակը, որից հետո նրանք որոշել են ռոբոտներին սովորեցնել փախչել փոքրիկ ,թշնամիներից», հաղորդում է Mignews-ը:

Հետազոտողների խոսքով, իրենք մեքենայի կառավարման ընդհանուր ալգորիթմում կոնֆլիկտային իրավիճակի հավանականության հատուկ խթանիչ միացնել: