YouTube-ում տարածում է գտնում «Ticatnic» անվանումով հոլովակը, որը հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմից կադրերի սիրողական համադրում է՝ կատուների մասնակցությամբ: Տեսանյութն ավելի քան 300 հազար մարդ է դիտել:
Հոլովակում տեղ են գտել «Տիտանիկ»-ից հայտնի եւ հուզիչ տեսարաններ. Ջեքի եւ Ռոզայի ծանոթությունը, նրանց հանրահայտ պարը եւ, իհարկե, ողբերգական բաժանումը:
Ըստ RG-ի, չնայած Ջեյմս Քեմերոնի ֆիլմը հագեցած է հուզիչ իրադարձություններով, կատուների մասնակցությամբ հոլովակը հումորով է ընդունվել:











