16-ամյա Համլետն ու 20-ամյա Ռաֆայելը կասկածվում են կողոպուտ կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին Երեւանի Բյուզանդի փողոցից բերման են ենթարկվել երկու երիտասարդ, որոնն կասկածվում են փողոցի անցորդներից մեկի պարանոցից ոսկյա շղթան գողանալու մեջ:
Ոստիկանության բաժանմունքում երիտասարդները՝ Համլետն ու Ռաֆայելը, պատմել են իրողության իրենց տեսակետը:
«Նստած էինք, որոշում էինք կողոպուտ անել: Ես պիտի պոկեի, ինքը հետեւիցս վազեր, վերցներ ու փախնեինք... Անգիտակցաբար արեցի, պոկեցի, գողոնը մոտս չմնաց, ընկավ գետնին»,- ասել է Համլետը, որը Արարատի մարզի Մասիսի բնակիչ է:
Ռաֆայելն էլ իր հերթին պատմել է, որ ինքը կողոպուտի հետ կապ չունի. «Կուլոկ էր կորել, վազում էին, ինձ էլ գոռում էին՝ փրկեք, բան արեք, կուլոկը տարան: Ես էլ վազեցի, ինձ էլ բերման ենթարկեցին»:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











