Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականներն ավտոմեքենայի էլեկտրոնիկան խափանելու նոր միջոց են գտել: Փորձագետները կարողանում են մեքենայի որոշ գործառույթները կառավարել SMS հաղորդագրությունների միջոցով:

Ըստ Wired-ի, հեռակառավարման համար հատուկ ցուցիչ է օգտագործվում, որը, օրինակ, տրանսպորտային եւ ապահովագրական ընկերություններն օգտագործում են ավտոմեքենայի գտնվելու վայրի, արագության եւ վառելիքի տնտեսման մասին տեղեկություն ստանալու համար:

Motor-ի, հեռակառավարման հնարավորությունները ցուցադրվել են նախորդ սերնդի Chevrolet Corvette-ի օրինակով: Գիտնականները նշում են, որ իրենց հայտնաբերած միջոցը կարելի է կիրառել ոչ միայն արգելակման պարագայում, այլեւ դռան փականների, ղեկի կառավարման եւ փոխանցման տուփի:

Հուլիսին ամերիկյան հաքերները ներկայացրել էին կիբերհարձակումների դեմ Jeep Cherokee-ի պաշտպանվածության ցածր մակարդակը: Մասնագետները հայտնաբերել էին Uconnect համակարգի թույլ տեղերը եւ հեռակառավարմամբ կարողացել ղեկավարել աուդիոհամակարգը, ղեկն ու արգելակները: