Ոստիկանությունը հայտնաբերել է թմրամիջոցի ապօրինի իրացման հերթական դեպքը:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ օգոստոսի 6-ին խուզարկություն է կատարվել Երեւանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկում: Թեեւ անտերը՝ Շավարշ Սահակյանը, փակվել է լոգարանում եւ փորձել կուլ տալ թմրամիջոց պարունակող դեղահաբերը, ոստիկաններին հաջողվել է կանխել դա: Այնուհետեւ Շավարշը պատմել է, որ թմրամիջոց պարունակող «սուբուտեքս» տեսակի դեղահաբերը ձեռք է բերել ոմն Անոյից:
Իրավապահները պարզել են, որ «ոմն Անոն» նույն փողոցի բնակիչ Գայանե Մարգարյանն է, որի մոտ էլ հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող մեծ քանակությամբ դեղահաբեր:
Շավարշ Սահակյանն ու Գայանե Մարգարյանը կալանավորված են:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











