Վերջերս Շոտլանդական Ռեֆրունշիր կոմսության 21-ամյա բնակչուհի Քորթնի Ստյուարտը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է իր երկու տարեկան որդին՝ Քալեբը, որը ծնվել է Դաունի համախտանիշով։ Սոցցանցի օգտատերերին վրդովեցրել է այն, որ մայրը որդուն լուսանկարել էր լվացքի մեքենայի ներսում լաց լինելիս։ Քորթնիի ծանոթները լուսանկարի հրապարակումից հետո ահազանգել են ոստիկանությանը։ Մայրն արդարացել է՝ ասելով, թե ընդամենը խաղում էր որդու հետ։
Այնուամենայնիվ, Քորթնին այժմ իր ճամպրուկներն է դասավորում․ նա իր քաղաքացիական ամուսնու, Քալեբի եւ վեց ամսական աղջկա հետ պատրաստվում է տեղափոխվել։ Հարցն այն է, որ նրանց վարձակալած տան տերը հանրային ճնշման տակ նրանց խնդրել է հեռանալ բնակարանից։ Բացի այդ, ոչ ադեկվատ մայրիկին սպառնում են նաեւ համացանցային տրոլները։











