Զբոսաշրջիկները, որոնք եկել էին հետեւելու Բուկինգեմյան պալատում զինված պահակների հերթափոխին, տեսել են, որ թագավորական պահակախմբի զինվորը, դարպասն անցնելով, հավասարակշռությունը կորցրել է եւ ընկել։ 

Տեսագրությունն անմիջապես հայտնվել է համացանցում։ Թագուհու պահապաններն առաջին անգամ են YouTube-ի աստղեր դառնում։ Հունիսին թագավորական պահակախմբի զինվորն իր զենքը պահել էր այն զբոսաշրջիկի վրա, որը ծիծաղելով նմանակել էր պահակախմբի զինվորների քայլքը, եւ զենքով դիպել էր նրա ուսին, փոխանցում է Ruconnect-ը։