Չինացի արվեստագետ Ցայ Գոցյանն իր հարազատ քաղաքում՝ Ցյունչժոուում այրել է 500 մետրանոց «սանդուղք դեպի երկինք»։ Այդ նախագծի վրա նա աշխատել է 21 տարի։

«Երկնային սանդուղքի» փորձարկումը առաջին անգամ ամբողջությամբ իրականացվել է Չինաստանում դրան նախորդած երեք անհաջող փորձից հետո, առաջինը՝ 1994 թվին անգլիական Բաթ քաղաքում, երկրորդը՝ 2001-ին Շանհայում եւ երրորդը՝  2012-ին Լոս Անջելեսում։  21 տարվա ընթացքում «դեպի երկինք սանդուղքը» Ցայ Գոցյանի համար շարունակում էր մնալ «անիրականանալի երազանք», փոխանցում է «Ռոսբալթը»։

Ականատեսների կարծիքով ամբողջ  «սանդուղքը» բոցավառելու համար ընդամենը մեկ րոպե է անհրաժեշտ եղել։