Սիդնեյում կինը երեխայի է փրկել, նրան փախցնելով գնացքի տակից։ Աղջիկը, որը ցատկել էր երկաթգծի վրա ընկած օղակը վերցնելու, չի կարողացել ինքնուրույն վեր բարձրանալ։ 

Տեսաժապավենում երեւում է, թե փոքրիկ աղջիկն ինչպես է խաղում օղակով, որն ընկնում է երկաթգծին։ Աղջիկը ցատկում է կառամատույցից, որ վերցնի իր խաղալիքը եւ ուշադրություն չի դարձնում մոտեցող գնացքին։  Պատահաբար այդտեղով անցնող կինը նկատում է կառամատույց բարձրանալու՝ երեխայի անհաջող փորձերը եւ նետվում է օգնության, փոխանցում  է «Ռոսբալտը»։

Երեխան չի տուժել։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Տեսաժապավենը հրապարակվել է Ավստրալիայի տրանսպորտային վարչության կողմից՝ մարդկանց  ուշադրությունը հրավիրելու երկաթգծի վրա «ճեմելու» վտանգավորության վրա։