Ֆրանսիացի գիտնականները դայվինգի սիրահարների համար հատուկ սարք են ստեղծել, որը ստորջրյա աշխարհի ուսումնասիրությունն ավելի հասանելի կդարձնի: Շուտով շուկայում մեկ տեղանոց սուզանավ կհայտնվի, որն էլեկտրականությամբ կաշխատի: Այն կարելի է ձեռք բերել շուրջ 16 հազար դոլարով:

PLANET TODAY-ի փոխանցմամբ, մեկ տեղանոց նավակի ստեղծման գաղափարն առաջացել է դեռեւս 5 տարի առաջ: Դրանով կարելի է ուսումնասիրություններ կատարել մինչեւ 60 մետր խորությամբ: Մարտկոցները սուզանավի գործունեությունը կարող են ապահովել 2 ժամ անընդմեջ, իսկ նավի առավելագույն արագությունը 8 կմ/ժ է:

Նախագծի հեղինակները նշում են, որ սուզանավի օգնությամբ հնարավոր է ավելի դյուրին ուսումնասիրել օվկիանոսը: Այն կարող են կիրառել նաեւ փրկարարներն ու ափամերձ պաշտպանության ծառայության աշխատակիցները: Ենթադրվում է, որ այդպիսի նավակը հնարավոր կլինի վարձել՝ կես ժամվա համար վճարելով 165 դոլար: