Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղում: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 05.350-ի սահմաններում հրդեհ է բնկվել Օձուն գյուղի բնակիչ Ֆրունզիկ Մնացականյանին պատկանող մթերային խանութում:
Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է 4 ժամ անց միայն:Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքից: Այրվել է մթերային խանութն ամբողջությամբ՝ գույքի և մթերքի հետ միասին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խանութի սեփականատեր Ֆրունզիկ Մնացականյանը հայտնեց, որ կրած վնասը կազմում է շուրջ 20 մլն դրամ: Սեփականատերն ակնկալում է մատակարար ընկերությունների աջակցությունը, քանի որ այրվել են նաև խանութի սառնարաններն ու այն մթերքները, որոնց դիմաց ինքը պետք է վճարեր ապրանքը վաճառելուց հետո միայն:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեն Գրիգորյանի
















