Բաքվում ոստիկանների և վարորդների մասնակցությամբ խոշոր պատահար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթին, ոստիկանության աշխատակիցների և վարորդներից մեկի միջև վեճ է տեղի ունեցել: Հակամարտությունը վերաճել է ոստիկանության հետ իսկական դիմակայության, որին միացել են նաև այլ վարորդներ:
Օրինականության պահապաններին սոսկ մեծ ջանքերի գնով է հաջողվել հնազանդեցնել կատաղի վարորդներին և նրանցից մեկին հասցնել բաժանմունք:











