Երեւանի ոսկու շուկայում օգոստոսի 2-ին կյանքին վտանգ սպառնացող բռնություն գործադրելով շուկայի աշխատակից մի կնոջ եւ այդ պահին  նրան հյուր եկած տղամարդու վրա 28-ամյա Հովհաննես Մանուկյանը հափշտակել էր 25 գրամ քաշով ոսկյա շղթա եւ դիմել փախուստի:

Տուժող կինը պատմել է, որ Հովհաննես Մանուկյանը Գարիկ Խուդավերդյանին է սկզբում սպառնացել, այնուհետեւ նրան կարգադրել է կապել իր ձեռքերը եւ սեղանի ոսկեղենը լցնել տոպրակի մեջ:

Կինը դիմադրություն էր ցույց տվել, իսկ նրան հյուր եկած տղամարդը՝ ոչ:

Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ- հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոսկի գողացած Հովհաննես Մանուկյանը գողոթյան պահին  ոսկու շուկայում գտնվող տղամարդու՝ Գարիկ Խուդավերդյանի ընկերն է եղել, վերջինս էլ աջակցել է նրան իրականացնել գողությունը:

28-ամյա Հովհաննես Մանուկյանն ու 40-ամյա Գարիկ Խուդավերդյանն կալանավորված են քննությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում՝