Ոստիկանությունը հայտնաբերել է թմրամիջոցի ապօրինի օգտագործման հերթական դեպքը:
«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից
բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ Վահագն Հովհաննիսյան, որին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ եւ թմրամիջոց:
Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











