Օգոստոսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի խանութներից մեկի մոտ կռիվ է:

Ոստիկանության պարեկապահակետային գնդի առաջին գումարտակի ծառայողներն օպերատիվ խմբով Աբովյան փողոց են մեկնել: Ծեծկռտուք կազմակերպած երիտասարդներից մեկը մատնացույց անելով Երևանի բնակիչ Միքայել Թունիյանցին՝ ասել է, թե նա քիչ առաջ պոկել է իր ոսկյա շղթան, փորձել է փախչել, սակայն բռնել են:

Միքայելին ոստիկանները բերման են ենթարկել:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները Ոստիկանության պատրաստած տեսանյութում