Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ բաժնի աշխատակիցները եւ Արմավիրի ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 25-ին Խաչփար գյուղի տարածքում Էջմածնիի բնակիչ Ավագ Մանուկյանին եւ Սուրեն Սիմոնյանին  բռնեցին տաքսու մեջ թմրանյութ վաճառելիս  եւ բերման ենթարկեցին:

Զննությամբ «Վազ 0127» մեքենայի միջից հայտնաբերվեցին 5 եւ 2 մլգ տարողությամբ ներակիչներ թմրամիջոցի նմանվող զանգվածով եւ «Դիմեդրոլ» գրառմամբ սրվակ լուծույթով :

Թեեւ բերման ենթարկվածները ոստիկանության բաժնում հայտարարել էին, որ սուբոտեքս տեսակի թմրամիջոց է առգրավվածը, սակայն տեսախցիկի առջեւ Ավագ Մանուկյանը այլ բան հայտարարեց:

«Ես սուբոտեքս չեմ օգտագործում, ոչ մեկին էլ սուբոտեքս չեմ տվել, ես բենզին եմ օգտագործում, թե հիմա սուբոտեքսը իրան էր պատկանում, ես չեմ իմանում»,-ասել էր նա:

Սակայն ստացված տեղեկությունն երի համաձայն Մանուկյանը Սիմոնյանին 5 անգամ սուբոտեքս էր վաճառել, եղել էր դեպքեր, որ պարզապես հյուրասիրել էր , ինչպես օրինակ Էջմիածնի մեկ այլ բնակչի` Սամվել Ավագյանին, որին ոստիկանության աշխատակիցները նույնպես բերման ենթարկեցին:

Փաստի առթիվ Քեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  հատկանիշներով հարուցվել է քրական գործ:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում