«Այս տատիկը կարող է» փորձի շրջանակներում բրիտանացի տատիկներին ստիպել են դաջվախքներ անել եւ երաժշտական փառատոններ այցելել:
50 տարի առաջ թողարկված ապրանքանիշի նոր տարբերակի թողարկումը նշելու համար Vauxhall ընկերությունը որոշել է ստուգել, թե որքանով 50 անց կանայք կարող են էքստրեմալ բաներ անել, գրում է The Daily Mirror-ը:
Պարզվել է, որ տարեց կանանց 80 տոկոսն իրեն ավելի երիտասարդ է զգում, իսկ մասնակիցների քառորդ մասը խոստովանել է, որ գումար է հավաքում թոշակի անցնելուց հետո արկածներին տրվելու համար, հաղորդում է Mignews-ը:
Փորձարկման մասնակիցները տարբեր փորձություններ են արել՝ գրանցվել են սոցցանցերում, այցելել երաժշտական փառատոններ, սիրախաղ արել ավելի երիտասարդ տղամարդկանց հետ, դաջվածքներ արել, առցանց ծանոթացել, սպորտի նոր տեսակներով զբաղվել, երգել կարաոկեում եւ այլն:











