Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները  կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 22-ամյա Ռաֆիկ Հունոյանին, որը  ոստիկանությունում խոստովանեց, որ պայուսակ է գողացել:

Գողությունը կատարվել էր օգոստոսի 28-ին`գիշերը ժամը 2:00-ին Անդրանիկի փողոցով քայլելիս Հունոյանը հափշտակել էր  քաղաքացու ձեռքի պայուսակն ու փախել:

Պայուսակում եղել էր 100 դոլար եւ 156 հազար դրամ:

Գողոնը մասամբ հայտնաբերված է, քննությունը շարունակվում է: