ԱՄՆ Մայամի քաղաքի բնակիչները ականատես են եղել խորհրդավոր մի երեւույթի, որը պատկերող տեսանյութը հայտնվել է YouTube-ում։ Վաղորդյան երկնքում անսովոր հսկայական ամպ էր հայտնվել, որը, աստիճանաբար ընդլայնվելով, արեւածագից հետո անհետացել էր։
Գիտնականները բացատրել են, որ շատերին ցնցած այս մթնոլորտային երեւույթը ընդամենը Atlas հրթիռի գործարկումից մնացած հետքն է։ Գիտնականները նշել են, որ ծագող արեւը պարզապես լուսավորել էր հրթիռի թողած գազերի շիթը։
Տեսանյութը մի քանի օրում հարյուր հազարավոր դիտումներ էր ունեցել, գրում է RG-ն։











