Մոսկովյան մետրոյում տեղադրված տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է ուղեւորներից մեկը մի քանի կանգառ երթեւեկել մերկ վիճակով, գրում է LifeNews-ը:

Այս պահին ոստիկանները որոնում են անհայտ տղամարդուն:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին ՝ Սերպուխովսկո- Տիմիրյազեվսկայա գծի վրա:

Ամբողջովին  մերկ տղամարդը մտել է գնացք ՝ «Բորովիցկայա» կայարանում, նման տեսքով  հասել մինչեւ  հաջորդ կայարան ՝ «Պոլյանկա» ու դուրս եկել մետրոյից: