Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որի հերոսը Տյումենի ձկնորսներին միացած ուղտն է: Մեկ շաբաթվա ընթացքում հոլովակն ավելի քան 600 հազար մարդ է դիտել:
Ըստ RG-ի, հոլովակի սկզբում դժվար է հասկանալ, թե օպերատորն ինչով է պատրաստվում զարմացնել դիտողին: Նախ նա նկարահանել է ջրամբարը, այնուհետեւ տեսախցիկն ուղղել ընկերոջը կողմը, որն ափին կանգնած ձուկ է որսում: Սակայն վայրկյաններ անց կադրում հայտնվում է չգիտես որտեղից ջրամբարին մոտեցած ուղտը:











