Օգոստոսի 28-ին Հրազդանի մի բնակչուհի եղբոր տուն, մոր տեսնելու գնալուց հետո որոշեց դիմել ոստիկանություն։ Եղբայրը՝ 1962թ. ծնված Հայկազ Նազարյանը թույլ չէր տվել հանդիպել մորը:

Ոստիկանների միջամտությամբ մտել էին տուն եւ տեսել, որ մայրը չկա, իսկ եղբայրն ասել էր, թե մայրը մի ամիս է՝ անհետացել է:

Կինը ոստիկանությունում հաղորդում է  տվել 1935թ. Արաքսյա Հարությունյանի անհետ կորելու վերաբերյալ: Ոստիկանությունը զրուցել է Հայկազի հետ, որը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել:

Օգոստոսի 29-ին ոստիկանները ավտոտնակում գտել են ծեր կնոջ դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, Նազարյանը ձերբակալվել է:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում.